«Վաշինգտոնը չպետք է շանտաժի ենթարկի Բեռլինին». գերմանացի պատգամավոր
Վաշինգտոնը չպետք է շանտաժի ենթարկի Բեռլինին «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված: Այդ մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Բունդեսթագում գերմանառուսական պատգամավորական խմբի ղեկավար Ռոբի Շլունդը: Նա նշել է, որ երկրների միջև բոլոր, այդ թվում՝ նաև պատժամիջեցների հետ կապված տարաձայնությունները կարելի է լուծել երկխոսության միջոցով: «Գերմանիան պետք է հնարավորություն ունենա ապահովել իր էներգետիկ անվտանգությունը՝ այնպիսի աղբյուրների հաշվին, որոնք մրցունակ են ու հուսալի: Դա շուկա է, տնտեսություն»,- ասել է Ռ. Շլունդը: Ըստ քաղաքական գործչի՝ շանտաժի քաղաքականությունը հակասում է անկախ պետությունների միջև հարաբերություններին: Գերմանառուսական պատգավորական խումբը մինչև հունիսի 21-ն այցով ՌԴ-ում է: «Հյուսիսային հոսքը» ենթադրում է 2 նոր գազատար խողովակի կառուցում՝ Բալթիկ ծովի հատակից մինչև Գերմանիա: Գազատարն անցնելու է բացառապես Ֆինլանդիայի, Շվեդիայի ու Դանիայի տնտեսական գոտիներով: Դրա շինարարությանն աջակցում են Նորվեգիան, Ավստրիան ու Գերմանիան, որոնք շահագրգռված են կապույտ վառելիքի հուսալի մատակարարմամբ: Սակայն կան նաև շինարարությունը քննադատող եվրոպական երկրներ, ինչպես օրինակ՝ Ուկրաինան ու ԱՄՆ-ն: Առաջինը չի ցանկանում կորցնել տարանցիկությունից ստացվող եկամուտները, երկրորդն էլ ծրագրում է Եվրոպա գազի մատակարարման հարցը լուծել սեփական սեղմված գազի հաշվին: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30