Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարողները չեն զրկվի նպաստից

397
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 16:25
Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարողները չեն զրկվի նպաստից

«Գյուղատնտեսական սեզոնն է բացվում, ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում ու մեր ունեցած շփումները բացահայտել են պրոբլեմ, որ նպաստից զրկվելու հեռանկարը մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքում ներգրավելու հեռանկարից: Մենք պետք է արագ մեխանիզմներ ստեղծենք, որ մարդու՝ աշխատելու պատճառով, առնվազն որոշակի ժամանակաշրջան սառեցնենք պրոցեսը, բացի էն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ: Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից: Մինչ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը հարցը լուծած լինենք»,- այս մասին փետրվարին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք Կառավարության պատրաստած տեսանյութը. գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնողները չեն զրկվի նպաստից: