Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին». Հրանտ Բագրատյան

401
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 12:15
«Ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն պայքարում է չինական Huawey-ի դեմ՝ կանխազգալով 5G տեխնոլոգիաներում վերջինիս անպարտելիությունը։ Արդյունքում Huawey-ը կորցրել է կոնտրակտներ ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Lեհաստանում, Տայվանում և այլն։ Ազատ ռեսուրսներ կան։ Կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին հեռահաղորդակցության ոլորտում 5G տեխնոլոգիաներին անցնելու խնդրանքով։ Այսօր դա էժան է (եթե ոչ ձրի)։ 1-2 տարուց գինը կարող է բարձրանալ 10-20 անգամ»: