Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Թիմն ունակ էր ավելին անելու»․ Արմեն Բաբալարյան

241
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 14:40
«Թիմն ունակ էր ավելին անելու»․ Արմեն Բաբալարյան

Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադառնում է 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է իր սաների մրցելույթները։

«Ընդհանուր առմամբ գոհ եմ։ Այն ըմբիշներից, ումից մեդալ էինք սպասում նվաճեցին դրանք, բայց թիմն ունակ էր ավելին անելու:
82 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը նույնպես կարող էր մեդալի հավակնել, բայց չպետք է մոռանանք մի քանի հանգամանք։ Նախ նա աշխարհի չեմպիոն է դարձել պատանների մեջ՝ այս պահին թե՛ տարիքային խումբն է փոխել, թե՛ քաշային կարգը, ինչը բարդացրեց իրավիճակը: Կարենի քաշը 79 կգ է, իսկ նրա մրցակիցները 86-87 կիլոգրամից են իջնում: Քառորդ եզրափակչում Կարենը գործող չեմպիոնին հաղթում էր, բայց վերջին վայրկյաններին պարտվեց, իսկ առաջին սփոփիչ գոտենարտում հաղթեց լեհ ըմբիշին, բայց երկրորդ սփոփիչ գոտեմարտի ժամանակ չհավաքվեց և պարտվեց:
Պատանիների Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանին էլ մի փոքր չբավականցրեց: Նա կարող էր եզրափակչում լինել և դառնալ չեմպիոն: Բայց, նորից եմ շեշտում, չմոռնանք, որ սա նրանց առաջին տարին է երիտասարդների մեջ, կան բարդություններ. նախ 2 րոպեի փոխարեն ամեն մրցափուլը 3 րոպե է, և մրցակիցներն են ավելի փորձառու և պատրաստված:
Հայկ Մելիքյանն արեց ամեն ինչ, ինչ կարողացավ: Եզրափակիչ գոտեմարտի ժամանակ ինչ տակտիկական առաջադրանք տվեցինք, նա չկարողացավ իրականացնել:
Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչ գոոտեմարտում դժվարին իրավիճակից ելք գտավ, վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ: Ի դեպ, մրցակից ռուս ըմբիշին պարտվել էր Կասպիյսկի միջազգային մրցաշարում»:

Մեդալակիրները՝ մարզչի հետ
Մեդալակիրները՝ մարզչի հետ

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Բաբալարյանը նշել է․ «Մինչև աշխարհի առաջնությունը կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ և, հնարավոր է, մասնակցենք միջազգային մրցաշարի, որից հետո պարզ կլինի հավաքականի կազմը»։