Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով է վերադառնում Իսպանիայից

213
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 13:30
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով է վերադառնում Իսպանիայից

Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը: Մեր տղաները ստուգատեսին նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Արծաթե մեդալ նվաճեց 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը, իսկ բրոնզե մեդալների արժանացան 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։