Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Կարեն Գրիգորյանը՝ «Sunshine Open» մրցաշարի հաղթող

195
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 12:45
Կարեն Գրիգորյանը՝ «Sunshine Open» մրցաշարի հաղթող

ԱՄՆ Ֆլորիդա քաղաքում ավարտվեց «Sunshine Open» միջազգային մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում էր 5 մրցաշար: Գլխավոր մրցաշարին մասնակցում էր 16 շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Մրցաշարի հաղթող դարձավ Գրիգորյանը, ով 5 հնարավորից վաստակեց 5 միավոր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Նոե Տուտիսանին, իսկ ԱՄՆ ներկայացուցիչ Դալթոն Պերինը եզրափակեց լավագույն եռյակը: