Երբեք թույլ միʹ տվեք ձեր շանը լիզել ձեզ
![]() Բժիշկները նախազգուշացնում են՝ երբեք թույլ մի տվեք ձեր շանը լիզել ձեզ, քանի որ նրանց բերանում առկա բազմաթիվ բակտերիաները կարող են փոխանցվել ձեզ: Շների մոտ առավել հաճախ հանդիպող մակաբույծներից են կլոր որդերը, անկիլոստոմները, ժապավենաձև որդերը: Ընտանի կենդանիների մոտ մակաբույծների ի հայտ գալու մասին են վկայում նրանց քչակերությունը, քաշի կորուստը, փսխումը, փորլուծությունը կամ էլ սակավարյունությունը: Այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում անպայման պետք է դիմել անասնաբույժի: Ամենաշատ բակտերիաներ լինում են շների քթին ու բերանում, քանի որ նրանք մշտապես հոտոտում են ամեն ինչ: Այդ բակտերիաների մեծ մասը մարդու օրգանիզմն ունակ է հաղթահարել, սակայն եթե մարդու իմունային համակարգը թուլացած է, ապա վարակումն անխուսափելի է: Օրինակ, շուն պահողների 16%-ը վարակվում է բակտերիաներով, որոնք առաջացնում են գինգիվիտ և պարադոնտոզ: Եթե հիվանդ շունը թեկուզ մի անգամ լիզել է, ապա մարդը կարող է վարակվել խուզող մրմնջուկով (մկնատամ): Պաստերելան բակտերիաների ևս մի տեսակ է, որը հեշտությամբ փոխանցվում է մարդուն: Առավել վտանգավոր են Capnocytophaga Canimorsus բակտերիաները, որոնք կարող են հանգեցնել մարդու վերջույթների լիակատար ախտահարման ու դրանց վերջնական պարալիզման: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
