Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Լիխտենշտեյնի ֆուտբոլի ասոցիացիան շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ

265
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 22:15
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ասոցիացիան շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ

Հունիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի քարտուղարությունը հոդված է հրապարակել՝ նշելով, որ ազգային հավաքականն սկսել է մարզումները՝ պատրաստվելով առաջիկա խաղերին:

Հոդվածում, սակայն, հունիսի 8-ի մրցակից Հայաստանի հավաքականի փոխարեն նշվել է Ադրբեջանի հավաքական։ Ավելի ուշ հոդվածը խմբագրվել է և սխալմունքն ուղղվել։

Սխալով տարբերակը
Սխալով տարբերակը
Ուղղված տարբերակը
Ուղղված տարբերակը