Լեդ լամպերն անդառնալիորեն վնասում են աչքերը. Ֆրանսիայի առողջապահության գործակալություն
![]() Ըստ Ֆրանսիայի Առողջապահության գործակալության տվյալների՝ լուսադիոդային լամպերը կարող են անդառնալիորեն վնասել աչքերը: Գործակալությունը հրապարակել է 400 էջանոց հաշվետվություն, որում կոչ է արվում պատկան մարմիններին վերանայել լուսադիոդային լամպերի ներգործության առավելագույն սահմանը, քանի որ դրանք ավելի շատ կապույտ լույս են արձակում, քան այլ լամպեր: Այժմ այսպիսի լամպերի վաճառքը կազմում է ընդհանուր լամպերի վաճառքի 50%-ը, 2020-ին այդ ցուցանիշը կավելանա ևս 10%-ով: Հետազոտողները հաստատում են, որ կապույտ լույսը կարող է վնասել մադու աչքի գունային ռեցեպտորները, ինչը վերջնական հաշվով կարող է հանգեցնել կուրության: Նաև աչքերի վրա շատ վատ է անդրադառնում գաջեթների արձակած կապույտ լույսը, հատկապես՝ մթության մեջ: Լամպերի ու գաջեթեների կապույտ լույսը խաթարում է մելատոնինի արտադրմանը, ինչը կարող է առաջացնել առողջական վիճակի վատթարացում, ներառյալ՝ շաքարախտ, սրտային հիվանդություններ, անգամ՝ քաղցկեղ: Ավելի ռիսկային գոտում են երեխաներն ու տարեցները: Ահա մի քանի գործնական խորհուրդ՝ աչքերի առողջությունը պահպանելու համար. *Ուշադիր նայեք, թե ինչ լույս եք ընտրում: Տան համար նախապատվությունը տվեք այսպես կոչված տաք սպիտակ լամպերին, *Սահմանափակեք կապույտ լույսի ազդեցությունը, *Նվազեցրեք գաջեթների էկրանների պայծառությունը, *Ընտրեք որակյալ արևապաշտպան ակնոցներ, *Շատ օգտագործեք բազմագույն բանջարեղեն |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
