«Առաջին 4 ամիսներին տնտեսության լավատեսական դինամիկա է արձանագրվել». Նիկոլ Փաշինյան
![]() «Այս տարվա առաջին 4 ամսվա տվյալներով ՀՀ-ում տնտեսության լավատեսական դինամիկա է արձանագրվել. միայն ապրիլին տնտեսական ցուցանիշը 9,2 տոկոս է: Եթե սա համադրում ենք առաջին եռամսյակի տվյալներին, ըստ որի արձանագրվել է ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճ, դա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունը ունի լավ տրամադրություն և մեր խնդիրն է հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ամենաուրախալին արտահանման ծավալների աճն է: «Մեկ ամիս առաջ արտահանման հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային, մանրամասն քննարկեցինք և ես ուրախ եմ, որ 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել»,- ասաց վարչապետը: Նա նկատեց, որ այս ամենի ֆոնին շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, սակայն համոզմունք հայտնեց, որ այդ ցուցանիշները ևս աճ կգրանցեն:
|

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
