«Որոշ հանդեսներում գիտնականին ավելի հեշտ է տպագրվել, քան հավին ձու ածելը». Սմբատ Գոգյան
![]() Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հանրայինի եթերում նշել է, որ թեկնածուական պաշտպանողների դինամիկան անցած տարվա հունվարի համեմատ բավականաչափ ցածր է. «Անցած տարի եղել էր 100-ից ավել դիմորդ, այս տարի 40-ը չի անցնում: Բայց այս պահի դրությամբ շատ մեծ հոսք կա, որ ատենախոսների պաշտպանությունը սկսել են ու դրա պատճառն այն է, որ մոտ 100 երիտասարդների տարկետման ժամկետը լրանում է»,- ասել է Գոգյանը: Նրա խոսքով՝ խորհուրդներում սկսել են մերժել, դիտողություններ անել դիմորդներին. «Իրականում խորհուրդում պաշտպանությունը պետք է լինի տոնական բանկետի պես մի բան. երբ մարդը գալիս է տոնական տրամադրությամբ, գիտի, որ կպաշտպանի և ուրախ տրամադրությամբ այդ օրը կանցնի և կավարտվի»,-ասել է Սմբատ Գոգյանը: Եթերի ժամանակ նա նշել է, որ շատ մտահոգիչ երևույթներ կան, որոնցից մեկը ասպիրանտուրա ընդունվողների համար տարկետման իրավունք ստանալն է: Օրինակ՝ միավորներ հավաքելու համար, որ տարկետման իրավունք ստանան, պետք է որոշակի քանակի հոդվածներ ունենալ հրապարակված. «Մի իրավիճակ ունենք, որ որոշ հանդեսներում գիտնականին ավելի հեշտ է տպագրվել, քան հավին ձու ածելը. կես օրում գիտական հոդված են ձևակերպում, հանձնում, մինչդեռ հավին 24 ժամ է պետք»,-ընդգծել է նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
