Իրանը կոչ է արել բոլոր երկրներին՝ հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց
![]() Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած տնտեսական պատերազմին մասնակցելուց։ Նման կոչով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ, անկախ դրանց անվանումից և ձևից, բացարձակապես անօրինական և անհիմն միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ նման պատժամիջոցները պահպանելուց և կատարելուց։ Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել և չաջակցել այս անօրինական գործողություններից բխող իրավիճակներին կամ հետևանքներին»,- ասվում է հայտարարության մեջ։ Իրանի ԱԳՆ-ում կարծում են, որ այլ երկրների մասնակցությունը ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատերազմին հավասարազոր կլինի «մի պետության կամքի ապօրինի պարտադրմանը անկախ պետություններին», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
