Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մենք մտահոգվելու տեղիք ունենք». Վարդան Արամյան

404
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 01:15
«Մենք մտահոգվելու տեղիք ունենք». Վարդան Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հանրայինի եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին և ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությանը: «Մեզ մոտ տնտեսական աճի ցուցանիշը տպավորիչ է և՛ ռեգիոնալ առումով, և՛ ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համեմատականով: Սա, կարծում եմ, որ լավ ձեռբերում է»,- ասել է Արամյանը:

Եթերի ժամանակ նախկին նախարարը նշել է, որ հնարավոր չէ մեկ կամ երկու տարում տնտեսական կառուցվածք փոխել: «Դա հնարավոր չէ, բայց գոնե նախորդ տարվա նկատմամբ տենդենցը նկատում ենք»,- նշել է Արամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մակրոտնտեսական քաղաքականության մասով խնդիր ունի: «Խոսքը վերաբերում է գնաճի ցուցանիշին, որը խիստ ցածր է: Եթե զուտ սպառողի տեսանկյունից նայենք, որքան լինի զրոյական գնաճ, այնքան գնողունակության հետ կապված խնդիրներ չեն առաջանա, բայց այստեղ կա նաև տնտեսական էֆեկտը, որովհետև հակառակ պարագայում հարց է առաջանում՝ ինչու են կենտրոնական բանկերը թիրախավորում 4 կամ 3 տոկոսը, ինչո՞ւ են գնաճ թիրախավորում»,- ասել է Արամյանը:

Նրա խոսքով՝ 4 տոկոսանոց գնաճը զարգացած երկրներում այն կետն է, որը որ չի գրանցում տնտեսական աճ: «Եթե մեզ մոտ գնաճային ֆոնը ցածր է, բնականոն գնաճն է խիստ ցածր, այստեղ մենք մտահոգվելու տեղիք ունենք, որովհետև տնտեսությունը օրգանիզմ է և այնպես, ինչպես մեր օրգանիզմի համար կան ցուցիչներ, օրինակ՝ օրգանիզմի ջերմաստիճանը, նույնը նաև տնտեսությունը ունի իր ջերմաչափերը. դա փոխարժեքն է, գնային գործոններն են և տոկոսադրույքները: Հիմա, եթե մեզ մոտ գնաճը ցածր է, մենք ունենք խնդիր ամբոջական պահանջարկի մասով»,-նշել է բանախոսը: