Արտաշատում վարչապետը համտեսեց հայկական արտադրանքը և լսեց հայ ձեռնարկատերերին
![]() Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ, որտեղ մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովից հետո վարչապետը շրջել է Արտաշատում, ծանոթացել տեղական արտադրանքի ցուցահանդեսսին, խորհուրդներ տվել և լսել հայ ձեռնարկատերերի առաջարկություններն ու դիտողությունները հայկական շուկայի վերաբերյալ: Նա նաև համտեսել է ձեռնարկատերերի առաջարկած հայկական արտադրության սնունդը և ըմպելիքները: Նա տաղավարներից մեկում սինդրիկ է համտեսել ու հարցրել, թե որտեղից են մթերում: Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասել է. «Իջևանից: Անհատներն են բերում, կազմակերպիչներ էլ կան: Քանի որ մի քանի տասնյակ կգ-ի համար մարդիկ չեն կարող գալ, հասնել Արտաշատ, կազմակերպիչները նրանցից տեղում գնում են, բերում, հանձնում մեզ»: Վարչապետի խոսքով՝ հայկական արտադրանքն արտերկիր արտահանելիս, շատ կարևոր է տվյալ ապրանքի որակը, որպեսզի օտարազգի սպառողները շուկայում ճանաչեն և նախապատվությունը տան հայկական արտադրանքին: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
