Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հեղափոխությունից հետո փոխվել է՝ ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին հարցի պատասխանը». Ն. Փաշինյան

965
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 11:25
«Հեղափոխությունից հետո փոխվել է՝ ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին հարցի պատասխանը». Ն. Փաշինյան

«Հեղափոխությունից հետո փոխվել է՝ ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին հարցի պատասխանը: Պատասխանը հետևյալն է՝ ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ: ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ խոսում ենք ստեղծարար, օրինական գործողությունների մասին: Հենց այս փիլիսոփայական փոփոխությունն է, որ տեղի է ունեցել ՀՀ-ում»,- Արարատի մարզում ընթացող բիզնես-համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ՝ չխանգարելը, ոչ թե կամքը ձևավորելը, այլ՝ քաջալերելը: «Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին սա է՝ դուք ուժեղ եք ու կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար տաղանդը... Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր է ու ծաղկեցնելու է իր հայրենիքը»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ մայիսի 8-ին հանդես կգա մամուլի ասուլիսով ու կետ առ կետ կներկայացնի այն բոլոր փոփոխությունները, որ այս մեկ տարում տեղի են ունեցել Հայաստանում:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»-ի