Գիտնականները բացահայտել են ճշմարտությունը դիետիկ գազավորված ըմպելիքների մասին
![]() Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ ցածր կալորիականությամբ գազավորված ըմպելիքները հանգեցնում են բարձր կալորիաների ընդունմանը: Փորձագետները նախազգուշացնում են, որ այն երիտասարդներն ու դեռահասներն, ովքեր խմում են դիետիկ հյութեր, ամեն օր ավելի շատ քանակությամբ կալորիաներ են ընդունում (օրական մոտ 200 կալորիա), քան նրանք, ովքեր նախընտրում են ջուր: Զարմացրել է նաև այն փաստը, որ դիետիկ գազավորված ըմպելիքներ օգտագործողներն ավելի շատ կալորիաներ են օգտագործում, քան նրանք, ովքեր քաղցր հյութեր են խմում, օրինակ՝ սովորական կոլա: Հետազոտության ղեկավար բժիշկ Էլիսոն Սիլվետսկին վստահեցնում է, որ բոլոր հետազոտություններն ապացուցել են, որ ջուրը ծարավը հագեցնելու համար միակ ճիշտ հեղուկն է, հատկապես՝ գիրացման խնդիր ունեցող երեխաների համար: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գազավորված քաղցր կամ էլ դիետիկ խմիչքները շատ վտանգավոր են ավելորդ քաշ ունեցող երեխաների համար, քանի որ բարձրացնում է երկրորդային շաքարախտի, սրտային խնդիրների, քաղցկեղի ձեռքբերման հավանականությունը: Ապացուցվել է նաև, որ գազավորված ըմպելիքները մեծացնում են ախորժակը՝ դրանով ևս նպաստելով ավելորդ քաշի ձեռքբերմանը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
