Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին. «Ժամանակ»

379
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 09:40
Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավիակերոսինի ներմուծմամբ այլևս սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը:

Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին: Նոր իշխանությունը այս ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում: