Գարնանային դիմակներ
![]() Գարնանը մաշկը նուրբ խնամքի կարիք է զգում: Այն խոնավեցնելու ու սնուցելու համար օգտակար է եղինջով դիմակը: Հարկավոր է եղինջի տերևները լավ լվանալ, տրորել այնպես, որ խյուսանման զանգված ստացվի, ավելացնել նույն քանակությամբ մեղր ու խառնել: Դեմքին քսելուց հետո թողնել 15-20 րոպե: Հարկավոր է կրկնել շաբաթը 2-3 անգամ: Մաշկը փափկեցնող, սպիտակեցնող, երիտասարդացնող հատկություն ունի մաղադանոսի հյութով ու կաթով (1/1) պատրաստված դիմակը: Վերջում հարկավոր է դեմքը լվանալ սառը ջրով: Բշտիկներն ու բորբոքված հատվածները բուժող հատկություն ունի խնձորը: Պետք է բարակ շերտով կտրատել այն ու 20 րոպե թողնել դեմքի բորբոքված մասերին: Անհրաժեշտ է կրկնել օրվա մեջ 2-3 անգամ, մի քանի օր շարունակ: Դեմքի մաշկը սպիտակեցնելու ու պիգմենտներից ազատվելու համար արդյունավետ է մեղրով և կիտրոնով դիմակը: Անհրաժեշտ է 2 ճ.գ. մեղրին ավելացնել 1 կիտրոնի հյութ: Խառնել, քսել թանզիֆի շերտի վրա ու դնել դեմքին: 15-20 րոպեի ընթացքում կրկնել 2-3 անգամ: Կենդանական մոմը (լանոլին) հայտնի է իր փափկեցնող հատկությամբ: 20 գրամ լանոլինը խառնել 10 գրամ բուսական յուղի հետ՝ ավելացնելով 1 թ.գ. հալվեի հյութ ու ջուր: Միասեռ զանգված ստանալուց հետո քսել դեմքին ու պարանոցին՝ կրկնելով շաբաթը 1-2 անգամ: Թոշնած մաշկը վերականգնող միջոց է կտավատի սերմերից պատրաստած զանգվածը: Օգտակար է բոլոր տեսակի մաշկերի համար: Հարկավոր է 2 ճ.գ. կտավատի սերմը լցնել 200 մլ. ջրի մեջ ու եփել 10-15 րոպե: Թողնել սառչի ու քսել դեմքին: 12-20 րոպե անց լվանալ: Չոր մաշկի դեպքում նաև սնուցող քսուկ օգտագործել: Չոր մաշկը սնուցող է մեղրով ու թթվասերով խառնուրդը: Մեկական ճաշի գդալ մեղրը և թթվասերը խառնել, ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։ Քսել դեմքին, 20 րոպե անց լվանալ տաք ջրով, իսկ հետո՝ սառը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
