Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի

465
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 14:00
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտարարել է, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի:

«Այս տարի քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ կտրամադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետարանի օրակարգում են: Հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան»: