Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Առաջիկայում գործ կհարուցվի Միքայել Մինասյանի դեմ

4690
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 17:50
Առաջիկայում գործ կհարուցվի Միքայել Մինասյանի դեմ

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը «Սպայկա» ընկերության սեփականատիրոջ ձերբակալման որոշումն է: Համաձայն տեղեկությունների, նախկինում «Սպայկա»-ն կապվում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ, ով տարիներ առաջ այն գնել էր Ռոբերտ Քոչարյանից և, այդ իսկ պատճառով, ընկերությունում տարիներ շարունակ ստուգումներ չէին անցկացվել: Իշխանափոխությունից հետո, պարզվեց, որ «Սպայկա»-ն 7 մլրդ դրամից ավելի հարկ չի վճարել: Ասում են՝ թեև ընկերության սեփականատերը Դավիթ Ղազարյանն է, ով այսօր կալանավորվեց դատարանի որոշմամբ, իրականում սակայն, «Սպայկան» de facto պատկանում է Միքայել Մինասյանին (Միշիկ): Ասում են նաև, որ հարկերը գոյացել են տարիների ընթացքում և առաջիկայում իրավապահ մարմինները գործ կհարուցեն նաև Միքայել Մինասյանի դեմ: