Ցուցարարների ջարդարար Ս. Ալեքսանյանն ու աշխատակիցներին տեռորի ենթարկող ՍԱՍ-ի Արտակն իշխանությունների համար օրինապահ հարկատուներ են
![]() Նոր իշխանությունները փորձում են աստիճանաբար մաքրել նախկին իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխների անցյալը և վերածել «օրինակելի» գործարարների: Շաբաթներ առաջ Կենտրոնի թաղապետն էր Սամվել Ալեքսանյանի գովքն անում, հիմա էլ՝ ՊԵԿ նախագահը. Սամվել Ալեքսանյանը և Արտակ Սարգսյանը ՀԴՄ տվող առաջամարտիկներից են, Ալեքսանյանին պատկանող բիզնեսն ավելի շատ հարկ է վճարել նախորդ ժամանակաշրջանների համեմատ, երեկ հայտարարեց Դավիթ Անանյանը: Ասում են՝ նման վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ օլիգարխները մուծվել են՝ քրեական գործերի հարուցումից խուսափելու, ինչպես նաև իրենց բիզնես գործունեությունն անարգել շարունակելու համար: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ էլ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանն էր ՀՀ-ին ու Արցախին միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարել: Վերջերս հայտնի դարձավ, որ նա Իսպանիայում կյանքն է վայելում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
