Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

262
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 12:50
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

Ապրիլի 8-ից 17-ը կկայանա ֆուտզալի ազգային թիմի նոր մարզահավաքը: Ապրիլի 12-ին Հայաստանի ընտրանին կուղևորվի Ռումինիա, որտեղ ամսի 14-ին և 16-ին ընկերական խաղերում ուժերը կչափի տեղի ընտրանու հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա Կոպեյսկ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)

Հարություն Հարությունյան - «Արմենիա Թրավել»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարո Գալստյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Սարգիս Նասիբյան - «Լեո»

Էդվարդ Մկրտչյան - «Լեո»

Սարո Մարդանյան - «Լեո»

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան - «Արմենիա Թրավել»

Դեյվիդ Ռիկարդո Չավեսը «Քրիստոս» ՖԱ (ԱՄՆ) և Սարգիս Մարգարյանը «Բորիսով-900» (Բելառուս) կմիանան հավաքականին Ռումինիայում: