«Մի մսխեք վարչապետի վարկանիշը, նա դա վաստակել է». Էռնեստ Ղազարյան
Անարդար է, երբ հաջողությունը համարում ենք բոլորինս, իսկ անհաջողության դեպքում՝ մեղադրում մեկին: Հեղափոխությունից անցել է գրեթե մեկ տարի, բայց տնտեսական «ծանրաքարշ գնացքը» տեղից չի շարժվում, որի պատճառները և օբյեկտիվ են և սուբյեկտիվ: Եթե օբյեկտիվի համար ոչ ոքի չենք կարող մեղադրել, ապա սուբյեկտիվ պատճառները կարող ենք բաժանել երեք խմբի, ընդ որում, բոլորն էլ հաղթահարելի են՝ 1. Հասարակության և նոր իշխանության մի շարք ներկայացուցիչներ դեռևս չեն կարողանում ազատվել անցյալի կապանքներից: Եթե մենք անընդհատ համադրվում և մխիթարվում ենք անցյալի արատավոր երևույթների ներկա բացակայությամբ, ապա ասեմ, որ ժամանակն է առաջ նայելու: Կարիք չկա անընդհատ կրկնել, որ կոռուպցիա հիմա չկա: Միայն դրանով տնտեսական հրաշք չես անի, աշխատել է հարկավոր: Անցյալը կարոտով հիշում են պղտոր ջրում ձուկ բռնողները, բայց իրենց հիասթափեցնեմ. այս սերունդը այլևս չի հանդուրժի ավազակապետությունը: 2. Տնտեսական բլոկի պաշտոնյաները չեն փայլում իրենց մոտիվացիայով արմատական փոփոխություններ կատարելու հարցում: Թշվառությունը, գործազրկությունը, սոցիալական անարդարությունը և մյուս խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել հայրենասեր, հետևողական ու մի քիչ էլ՝ հանճարեղ: Եթե դուք չեք բավարարում այս պահանջներին, ապա եղեք ազնիվ, իջեք նավից: Մի մսխեք Վարչապետի վարկանիշը, նա դա վաստակել է: 3. Տնտեսությունը կշարժվի, երբ մարդիկ սեփական շահերից բացի երբեմն նկատեն նաև այլոց խնդիրները: Նախորդ տարվա միասնականությունը անհրաժեշտ է նաև հիմա, նաև՝ վաղը, տնտեսական հրաշքի ճանապարհին: Ու այս ամենը գրում է մի մարդ, ով շատ դժգոհ է ներկա տնտեսական իրավիճակից… «Բարեկեցիկ Հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյան |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30