Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին

304
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 13:10
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև նախկին իշխանության օրոք հողատարածքների սեփականաշնորհման թեմային. «Երբ անցյալ տարի ամռանն այցելեցի Մեղրու անցակետ, արձանագրեցի, որ հողատարածք չունի, ինչը տարօրինակ էր: Ի՞նչ պարզվեց, պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած հողերը սեփականաշնորհել են՝ այն էլ ծիծաղելի գներով: Առաջին բանը, որ արեցինք, լուր ուղարկեցինք, ասացինք՝ չի կարելի, եկեք կամավոր վերադարձրեք հողերը պետությանը. նրանք մերժեցին: Ասացինք՝ մանրամասն կծանոթանանք գործարքների հետ ու հիմա քրգործ է հարուցված: Գործընթացը շարունակական է լինելու: Նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված հող, գույքի հետ կապված, ներկայանալ իրավապահներին, տալ բացատրոություն ու վերադարձնել պետությանը»,- ասաց վարչապետը: