«Երկգլխանի» երեխային հայրը փորձել է ողջ-ողջ թաղել
![]() Հնդկաստանի բնակիչը փորձել է ողջ-ողջ թաղել իր նորածին երեխային, քանի որ նա ծնվել է բնածին անոմալիայով: Երեխան ծնվել է էնցեֆալոցելեով, իսկ հայրը նրան համարել է երկգլխանի ու փորձել ազատվել նրանից: Էնցեֆալոցելեն գանգի բնածին արատ է, այսպես կոչված՝ գանգային ճողվածք, երբ ուղեղի կամ ուղեղանյութի մի հատվածը դուրս է մնում գանգից: Երեխային դագաղով հանձնել են գերեզմանափորին, որպեսզի վերջինս թաղի նրան: Սակայն նա դագաղի մեջից լացի ձայն է լսել ու զանգել ոստիկաններին: Փոքրիկին տարել են հիվանդանոց, որտեղ 3 ժամանոց շտապ վիրահատություն են արել ու ազատել նրան իր գլխից 3 անգամ մեծ ուռուցքից: Փոքրիկ տղայի գլուխը դարձել է իր բնական չափերին համապատասխան, վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել, նրա վիճակը կայունացել է: Նորածնի հորը ձերբակալել են, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել: Երեխային որդեգրել է եղբայրը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12


