Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հետհաշվարկ․ 500 օր՝ մինչ Տոկիո-2020-ը

283
Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 18:00
Հետհաշվարկ․ 500 օր՝ մինչ Տոկիո-2020-ը

Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 500 օր: Ճապոնիայի մայրաքաղաքում 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ՝ 33 մարզաձևերում: Նախորդ օլիմպիական խաղերի համեմատ, օլիմպիական ծրագրում ընգրկվել են նաև կատարե, սերֆինգ, բեյսբոլ, մարզական ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը: Մի շարք մարզաձևերում ավելացվել են նոր մրցաձևեր:

Տոկիո-2020-ում մարզիկների անվտանգությունը կապահովեն մոտ 50 հազար աշխատակիցներ: Օլիմպիական ջահի փոխանցումավազքը նախատեսված է սկսել 2020թ. մարտի 26-ին:

Տոկիոն ամառային օլիմպիական խաղերն ընդունել է նաև 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաեւ 16-րդ պարալիմպիկ խաղերը: