Փոքրիկը քիչ է մնացել մահանա ադիբուդիի պատճառով. բժիշկներն զգուշացնում են
![]() Կոլորադոյի բնակչուհի Նիկոլ Գոդարդը քիչ է մնացել կորցնի մանկահասակ երեխային ադիբուդիի պատճառով: Նրա որդին ֆիլմ դիտելիս ադիբուդի է ուզել, քիչ անց նա սկսել է հազալ ու խեղդվել: Շուտով հազն անցել է, մայրը մտածել է, որ ադիբուդու հատիկը մնացել էր կոկորդում և վտանգն այժմ անցած է, հատկապես որ երեխան իրեն սովորականի պես է պահել: Սակայն հաջորդ օրը փոքրիկն սկսել է հազալ, մայրը մտածել է, թե դա հարբուխի հետևանք է: Եվս մեկ օր անց երեխայի ջերմությունն այնքան է բարձացել, որ նրան տարել են հիվանդանոց: Ռենտգենը պարզել է, որ նրա թոքերում օտար մարմին կա՝ եգիպտացորենի հատիկ: Երեխան ընդհանուր անզգայացմամբ 2 վիրահատություն է տարել և նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Սակայն նրա մայրը և բժիշկները ցանկանում են այս մասին տեղեկացնել ու զգուշացնել բոլոր ծնողներին: Մինչև 5 տարեկան երեխաներին չի կարելի տալ ադիբուդի, կամ այլ փշրվող ուտելիք, որը կարող է հայտնվել երեխաների թոքերում: Մեծահասակների կոկորդում կա հատուկ աճառ՝ մակկոկորդ, որը կուլ տալու ժամանակ փակում է նրա շնչափողը՝ կանխելով օդի հետ հեղուկի, սննդի կտորների ու այլնի ընկնելը շնչափող: Այնինչ մինչև 5 տարեկան երեխաների մոտ մակկոկորդը դեռ ձևավորված չէ: Փոքրիկ երեխաներին խորհուրդ չի տրվում տալ ծծովի կոնֆետներ, գետնանուշ, ընկուզեղեն, հատիկներ, ամբողջական խաղող, հում գազար, խնձորի կտորներ, ադիբուդի, զեֆիր, ծամոն և այլն: Սրանց թվում են նաև՝ մանր կտորներով խաղալիքները: Դրանք կարող են շնչահեղձության, անգամ՝ մահվան պատճառ դառնալ:
|

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12

