«Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը». Գևորգ Պետրոսյանն «Իմ քայլ»-ի պատգամավորին բանավեճի հրավիրեց
![]() «Հայաստանում պետք է ունենաք անկախ արհեստակցական միություն: Սա հետաքրքրում է Հայաստանի հարյուր հազարավոր աշխատողներին, որոնք, թող ներվի ասելը, բայց ստրկական վիճակում են գտնվում գործատուների մոտ: Հիմա ի՞նչն է պատճառը, որ Ազգաին ժողովը չի ցանկանում այս էլ որերորդ անգամ ունենալ անկախ արհեստակցական միություն»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Արեն Մկրտչյանին: «Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չասել նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց տալ, ասել՝ այս նախագծի իմաստն աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է: Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը. ինքը 26 տարեկան է, իսկ ես՝ 23 տարի է համալսարանի իրավագիտության ֆակուլտետում եմ դասավանդում, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ ու էդ ո՞նց եղավ աշխատողների շահերը տոտալ վերահսկողության ներքո դնելու նախագիծ հեղինակեցի: Մենք այստեղ անընդհատ խոսում ենք, վարչապետի կողմից էլ է շեշտվում՝ սիրո, համերաշխության մասին, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ չմասնակցել նիստին, որևէ բառ չասել, դուրս գալ ապատեղեկատվություն տարածել, թե «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացրած նախագիծն ուղղված է աշխատողների շահերի դեմ»,- իր ելույթում ասաց Գ. Պետրոսյանը՝ Ա. Մկրտչյանին հրավիրելով բանավեճի: Արդյունքում, քվերակությամբ ԱԺ-ն մերժեց օրինագիծն ընդգրկել ԱԺ 2-րդ նստաշրջանի նիստերի օրակարգում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
