«Ալաշկերտ»-ը չիլիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել
![]() Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտ»-ը ևս մեկ նշանակալի ձեռքբերում է կատարել: Թիմի կազմը համալրել է Չիլիի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն: Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում, հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ՝ բազմիցս տպավորիչ հարվածներով գրավելով Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների դարպասը: «Ուրալ»-ում նա խաղացել է ալաշկերտցիներ Էդգար Մանուչարյանի, Դենիս Թումասյանի, ինչպես նաև՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ: Ջերսոն Ասևեդոն հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիա»-ում, ղազախական «Կայրաթ»-ում և չիլիական «Դեպորտես»-ում: Նախորդ մրցաշրջանը չիլիացին անցկացրել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվայում»՝ 10 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկու: Նախորդ տարի «Սուդուվայի» կազմում հասել է մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ լիտվական ակումբը հանդիպել է «Ալաշկերտ»-ի նախորդ տարվա մրցակիցներից շոտլանդական «Սելթիկ»-ին: |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
