Ծննդկանը ծննդաբերել է հիվանդանոցի հատակին՝ միայնակ
![]() Խաբարովսկում ծննդկանը ծննդաբերել է հիվանդանոցի հատակին՝ առանց բժիշկների օգնության, քանի որ նրանք դրա համար ժամանակ չեն գտել: Այս մասին հայտնում է Mash-ը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ին: Տեղացի կնոջը առավոտյան ժամը 7-ին տարել են հիվանդանոց, երբ նրա կծկանքներն արդեն սկսված են եղել: Բժիշկների զննումից հետո նրան տարել են նախածննդաբերական բաժին, որտեղ նա մնացել է մի քանի ժամ: Այդ ընթացքում միայն մի քանի անգամ է նրան այցելել մանկաբարձն ու ասել, որ սպասի մինչև ժամը երկուսը: Վերջիվերջո, կինը ծննդաբերել է միայնակ՝ ցավից երեխայի հետ ընկնելով հատակին: Նորածնի ձայնի վրա վազելով եկել է մանկաբարձը ու կնոջը պատվիրել՝ ինքնուրույն հասնել ծնարան: Կինն արդեն հայտարարություն է տվել ոստիկանություն, այսօր հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ կնոջ միայնակ տառապանքները կողքի սենյակից լսել է բժիշկը, սակայն չի մոտեցել, քանի որ զբաղված է եղել վիրահատությամբ:
|

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
