«Մեկ խորհուրդ, հորդոր՝ լռեք հա՞». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ պատկերացնում էի, բայց որ որևէ մեկի մտքով անցնի Ավետիք Իշխանյանին հանդիմանի, թե իբր իր միջոցով է Ավետիքը ինքնահաստատվելու, դուրս է ողջամտության և բարեկրթության բոլոր սահմաններից: Իհարկե Ավետիքը նաև պաշտպանվելու կարիքը չունի, բայց մեկ խորհուրդ, հորդոր, լռեք հա՞»: Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր գրառումներում քննադատել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրհներգը փոխելու վերաբերյալ նախաձեռնությունը՝ գրելով. «Գուցե այս նախաձեռնությունն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»: Վերջինն արձագանքելով Իշխանյանին ասել է. «Թե՞ Ավետիք Իշխանյանն ուզում էր իմ անվան շնորհիվ ինքնահաստատվել և վերադարձնել իր անունը, քննարկման մեջ դնել և հիշեցնել ևս մեկ անգամ իր մասին։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ ևս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում․․.»:
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
