Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից
![]() Սոչիում առաջիկա ժամերին կմեկնարկի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը նվիրված է սիրիական ճգնաժամին, հաղորդում է «ТВ Центр»-ը: Եռակողմ հանդիպման նախաշեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: «Մեծ ճանապարհ ենք հաղթահարել: Բոլորս գիտենք, որ այդ աշխատանքը բարդ էր, և այժմ այն շարունակվում է: Այժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված: Սակայն եթե ակտիվ աշխատենք, փոխզիջումներ փնտրենք, ապա անկասկած հաջողության կհասնենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ ընդունեցիք Ռուսաստան գալու հնարավորությունը: Շնորհակալություն»,- Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, Էրդողանն ուշացած է եկել հանդիպմանը: Պուտինը ողջունել է թուրքական պատվիրակության անդամներին սրահում, որտեղ պետք է կայանար հանդիպումը, սակայն սրահում բացակայում էր Թուրքիայի նախագահը: Դրանից 5 րոպե անց Էրդողանը ժամանել է: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
