Թրամփը պարսկերենով քննադատել է Իրանի իշխանություններին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում պարսկերենով գրառում է կատարել՝ քննադատելով Իրանի իշխանություններին «40-ամյա ձախողման համար»: «40 տարվա կառուպցիա, 40 տարվա բռնաճնշումներ, 40 տարվա ահաբեկչություն: Իրանական ռեժիմը միայն 40 տարվա ձախողում է ստեղծել»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ երկար տառապանքների միջով անցած իրանցիներն ավելի պայծառ ապագայի են արժանի: Ավելի վաղ Իրանի նախագահն ուղերձ էր հղել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել էր. «ԱՄՆ-ն և Իսրայելը մեր դեմ դավեր են նյութում և ճնշումներ գործադրում՝ պատժամիջոցներ կիրառելով: Սակայն նրանք չեն հասնի իրենց նպատակին, Իրանը կշարունակի գնալ այն ուղով, որն ընտրել է 40 տարի առաջ»:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
