«Իշխանափոխություն կարելի է անել ներգաղթյալների միջոցով». Սաակաշվիլի
![]() Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի կարող կողքից նայել իր երկրի ոչնչացմանն ու պատրաստ է իշխանափոխություն անել ներգաղթյալների միջոցով: Այս մասին նա հայտարարել է Բելգիայի Լյոժ քաղաքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ: «Այսօր Վրաստանում հարմար իրավիճակ չէ իմ վերադարձի համար: Մոտակա շաբաթներին և ամիսներին պետք է նախապատրաստվենք դրան, քանի որ չենք կարող կողքից նայել մեր երկրի ոչնչացմանը»,- Սաակաշվիլիի խոսքը մեջբերում է «Интерфакс»-ը: Նրա խոսքով՝ Վրաստանում կարելի է իշխանափոխություն անել ներգաղթյալների միջոցով: Նախկին նախագահը առաջարկել է նաև ֆինանսական ինստիտուտ, երկրի վերածննդի համար բանկ հիմնել, որի գլխավոր բաժնետերերը կլինեն ներգաղթյալները: Սաակաշվիլիի խոսքով՝ ներգաղթյալները տարեկան մինչև 2,5 միլիարդ դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին, ինչը նշանակում է, որ նրանք են ձևավորում երկրի բյուջեն: Ավելի վաղ Սաակաշվիլին սպառնացել էր իշխանափոխություն անել 72 ժամում: 2018-ի նոյեմբերին Սաակաշվիլին Վրաստանի բնակիչներին կոչ էր արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք ոչ լեգիտիմ անվանելով: Սաակաշվիլին իշխանության էր անցել 2004-ի ընդդիմության ցույցերի արդյունքում, որից հետո՝ 2007-ին, ինքնակամ հեռանալու որոշում էր կայացրել, 2008-ին կրկին ընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն 2013-ին լքել է Վրաստանը՝ չսպասելով պաշտոնավարման ավարտին և հայտարարելով, որ իր կուսակցությունն ընդդիմություն է դառնում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
