«Ադրբեջանի պատասխանն ամբողջովին կանխատեսելի էր». Դավիթ Բաբայան
![]() Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակն Ադրբեջանի մեծ աշխարհաքաղաքականության ներքո. մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից և քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի: Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաև հայոց ազգային արժեհամակարգին և աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբևիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը: Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը՝ Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու և սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են: Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչականությունը»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
