Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Բարսելոնա»-ն կրկնել է իր հակառեկորդը

1204
Կիրակի, 03 փետրվարի, 2019 թ., 16:25
«Բարսելոնա»-ն կրկնել է իր հակառեկորդը

Լա լիգայի 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2։2 հաշվով խաղալով «Վալենսիա»-ի հետ, հակառեկորդ է կրկնել։ «Բարսելոնա»-ն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի տնային 12 խաղերում 15 գոլ է ընդունել սեփական դարպասը, ինչը վերջին 16 տարվա վատագույն ցուցանիշն է։ Նախորդ անգամ նման արդյունք «Բարսելոնա»-ն գրանցել է 2002/03 մրցաշրջանում՝ տնային 12 խաղում 15 գնդակ ընդունելով սեփական դարպասը։