Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ստեղծվելու է ֆուտբոլի կանանց հավաքական»․ Զոհրապ Եգանյան

516
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 13:25
«Ստեղծվելու է ֆուտբոլի կանանց հավաքական»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում, մասնավորապես այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 ֆեստիվալներ ամիսը մեկ անգամ Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկե կտրվի փետրվարի 16-ին Երևանում
Հայաստանի կանանց Ա և Բ խմբերվում մասնակիցների թիվը կավելանա 2019 սեպտեմպերից։ Այժմ երկու խմբերում խաղում են 6-ական թիմ։ Առաջին խմբում կլինեն առնվազն 8, իսկ երկրորդ խմբում՝ 10 թիմեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանանց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբեր ամսին նախատեսվում է տալ կանանց ֆուտզալի Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2020–ի որակավորման փուլին: Ի դեպ՝ ստեղծվելու է նաև կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաև Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ»։