Մահացել է ակադեմիկոս Սարգիս Հարությունյանը
![]() Հունվարի 28-ի առավոտյան 90 տարեկանում մահացել է հայ բանագիտության նահապետը՝ ակադեմիկոս Սարգիս Հարությունյանը: Նա բանասիրական գիտությունների դոկտոր (1971) է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ 1962 թվականից աշխատել է ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Նա թողել է փառահեղ գիտական ժառանգություն՝ «Հայ առասպելաբանություն» կոթողային աշխատությունը, «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» ընտիր մենագրությունը, «Հայ հին վիպաշխարհը» հրաշալի պատումաշարը և կարևոր այլ գրքեր: Սարգիս Հարությունյանը մշակել է նաև հայ առասպելաբանության ու վիպասքի մեջ եղած նյութերը և դրանք հրատարակել «Հայ հին վիպաշխարհը» խորագրով։ Գրել է նաև «Ասողին լսող է պետք» առած-ասացվածքների, «Էն ի՞նչն է, ի՛նչը» հանելուկային ժողովածուները, «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» ուսումնասիրությունը։ Սարգիս Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29-ի, ժամը 18:30-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում (Մալաթիա-Սեբաստիա, Ռոմանոս Մելիքյան 1): |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
