Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց
![]() «Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդյունքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղի հարավային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կետում, վերջերս հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հնագետ Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մոտ 20 մ բարձրությամբ հյուսիս-հարավ ձգվող բլրի էլիպսաձև, ձեռակերտ հարթեցված գագաթնամասը: «Կառույցը պաշտպանված է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առավելագույն երկարությունը 107 մ է, լայնությունը՝ 36 մ, ինչը կազմում է 3680 քառ/մ: Պարսպապատերի ընդհանուր երկարությունը 278 մ է: Պարիսպները կառուցված են միջին չափերի ճեղքած մոխրագույն ավազաքարից և գետաբերաններից բերված գլաքարերից կապակցված ամուր կրաշաղախով: Այսօր գետնի մակերեսին երևում է միայն 1.5-2.2 մ լայնությամբ պարսպապատի հիմնամասերի ուրվագիծը: Նկատվում է նաև, որ շրջապարիսպը ուժեղացված է եղել ոչ համաչափ դասավորված փոքր, ուղղանկյուն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ: Կառուցապատման հետքեր նկատվում են միայն հարավային կողմում՝ այն էլ հատվածաբար ուրվագծվող հիմնապատերի տեսքով»,- ավելացրել է հնագետը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
