Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ 100%-ով». «Գանձասար-Կապան»-ը նորեկ ունի

195
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 11:45
«Յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ 100%-ով». «Գանձասար-Կապան»-ը նորեկ ունի

«Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պերուացի երիտասարդ կենտրոնական պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսի հետ։ Մագայանեսի վերջին ակումբը եղել է պերուական «Ատլետիկո Գրաու»-ն։

«Տպավորություններս շատ դրական են, թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում։ Առաջինը, որ կարող եմ ասել այն է, որ ակումբում կան լավ ֆուտբոլիստներ։ Մարզումների ընթացքում զգացվում է, որ տղաները ֆուտբոլային բարձր որակներով են օժտված, ֆիզիկապես էլ բավականին լավն են։ Նախքան Հայաստան գալս հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց հուսով եմ, որ հեշտությամբ կհարմարվեմ թիմին: Գիտեմ, որ թիմից հեռացել են մի քանի կարևոր ֆուտբոլիստներ, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ առաջնության երկրորդ հատվածը լավ անցկացնենք։ Երկրպագուներին կասեմ, որ յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ 100%-ով, պայքարելու եմ մինչև վերջ՝ հօգուտ «Գանձասար-Կապան»-ի»,- նշել է ֆուտբոլիստը։