Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Ռեալ»-ի մարզմանը

302
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 11:35
Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Ռեալ»-ի մարզմանը

Հունվարի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի «Ռեալ»-ի մարզաբազա: Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի «Ռեալ»-ի մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի, նրա օգնականների և ֆիզպատրաստության գծով մարզչի հետ: Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին: