Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ՊՍԺ-ն հաղթանակի համար պարգևավճարը փոխանցել է պարտված թիմին

561
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 01:25
ՊՍԺ-ն հաղթանակի համար պարգևավճարը փոխանցել է պարտված թիմին

Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ դուրս գալու համար ՊՍԺ-ին հասանելիք 120 հազար եվրո պարգևավճարն ակումբը չի վերցրել։ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին որոշել է փոխանցել այդ գումարը մրցակցին: ՊՍԺ-ի մրցակիցը Ֆրանսիայի սիրողական լիգայում հանդես եկող «Պոնտիվի» ակումբն էր, որը հանդես է գալիս 5-րդ դիվիզիոնում։