Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ավելի հստակ քայլերով կշարժվեմ առաջ». Գոռ Երիցյան

430
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 15:50
«Ավելի հստակ քայլերով կշարժվեմ առաջ». Գոռ Երիցյան

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը, ով օրերս նվաճել է WBO վարկածով երիտասարների աշխարհի չեմպիոնի գոտին, այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց իր մենամարտը․ «Լավ մենամարտ անցկացրի, պատրաստ էի մինչև վերջ պայքարել: Շատ ուրախ եմ: Կարևոր քայլ էր ինձ համար, առաջին գոտին է, որը կրկնապատկվեց և եռապատկվեց վստահությունս և հիմա ավելի հստակ քայլերով կշարժվեմ առաջ: Բոլոր մենամարտներին մասնակցում եմ մինչև վերջ պայքարելու տրամադրվածությամբ: Պետք է և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես, և՛ ֆունկցիոնալ առումով պատրաստ լինես մինչև վերջ պայքարելուն։ Ես պատրաստ էի ռինգում անցկացնել 10-12 ռաունդ»: