Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե տգեղ ես, պետք չէ հայելուն մեղադրել». Պուտինը՝ 1% տնտեսական աճի հաշվարկների մասին

1349
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 14:55
«Եթե տգեղ ես, պետք չէ հայելուն մեղադրել». Պուտինը՝ 1% տնտեսական աճի հաշվարկների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսի առաջին հարցերից մեկը վերաբերել է տնտեսական աճին: Պատասխանելով ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինի՝ տարեկան 1% տնտեսական աճի հաշվարկի մասին հարցին, Պուտինն ասել է.

«Եթե տգեղ ես, պետք չէ հայելուն մեղադրել: 1% ցուցանիշ էր, երբ Կուդրինը փոխվարչապետ էր»:

Դրանից հետո լրագրողը հարցրել է, թե տնտեսության վերաբերյալ ինչ կանխատեսումներ ունեն իշխանություններն առաջիկա տարիների համար:

«Կառավարությունն առաջիկա 2 տարվա ընթացքում մտադիր է բարձրացնել ՀՆԱ-ն տարեկան 2%-ով (2019-2020 թթ.), իսկ 2021թ.՝ 3% և ավելի: Այդ նպատակով կառավարությունը նոր նախագծեր է թողարկում»,- պատասխանել է Պուտինը:

«Մենք պետք է մտնենք տնտեսության այլ լիգա և զբաղեցնենք ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում 5-րդ տեղը: Մոտակա ժամանակներում դա հնարավոր է»,- հավելել է նա:

Անդրադառնալով ռուսական տնտեսության վրա միջազգային պատժամիջոցների ազդեցության թեմային, ՌԴ նախագահը հայտարարել է, որ այդ սահմանափակող միջոցներն ունեն իրենց դրական կողմը: «Դրանք ստիպեցին մեր հայրենակիցներին աշխատացնել ուղեղը բազմաթիվ ուղղություններով»,- եզրափակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: