Հայ մարմնամարզիկները 5 մեդալով են վերադառնում Վորոնինի հուշամրցաշարից
356
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 11:45
![]() Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի 25-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել է 26 երկրի 140 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց առաջին տեղը: Նա առաջինն էր նաև նժույգթափերի վրա վարժություններում, երկրորդը՝ օղակների և երրորդը՝ ազատ վարժություններում: Երիտասարդների պայքարում Հայաստանը ներկայացնող Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 8-րդն էր, իսկ նժույգթափերի վրա վարժություններում գրավեց առաջին տեղը: Մարմնամարզուհիների պայքարում Հայաստանը ներկայացնող Աննա Գրիգորյանը 12-րդն էր բազմամարտում, իսկ հենացատկում 3-րդ արդյունքով մտավ եզրափակիչ և ուժեղագույն ությակի մրցավեճում գրավեց 4-րդ տեղը: Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ճանաչվեց հինգերորդը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
