Հայ մարզիկները 6 մեդալով են վերադարձել մուայ թայի միջազգային մրցաշարից
455
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 21:20
![]() Դեկտեմբերի 7-ից 10-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել մուայ թայի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացրել է 10 մարզիկ։ 400 մասնակիցների թվում մեր պատվիրակությունը 6 մեդալ է նվաճել։ Մեծահասկաների պայքարում ոսկե մեդալներ է նվաճել արցախցի 71 կգ քաշային Արման Գալստյանը, իսկ 81 կգ քաշային արցախցի Դավիթ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 16-17 տարեկանների պայքարում 3-րդ տեղն է գրավել էջմիածինցի 54 կգ քաշային Միասնիկ Սաֆարյանը։ 14-15 տարեկանների պայքարում արցախցի 54 կգ քաշային Լևոն Գրիգորյանն զբաղեցրել է 1-ին տեղը։ 12-13 տարեկանների պայքարում էջմիածինցի 32 կգ քաշային Մնացական Վարդանյանը և երևանցի 34 կգ քաշային Գոռ Դանիելյանը նվաճել են ոսկե մեդալներ։ ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54


