Տեղի կունենա Հայաստանի լավագույն մարզչի ընտրությունը
ՀՖՖ-ն այսօր հայտարարել է, որ այս տարի տեղի կունենա Հայաստանի լավագույն մարզչի ընտրությունը։ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ 2017 թվականին «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգ չէր սահմանվել՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ։ |
«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
54317.04.2024, 05:24Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
133916.04.2024, 12:485 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից (լուսանկար)
101115.04.2024, 19:54Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակչի օրը
113415.04.2024, 18:18Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
90014.04.2024, 22:48Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող (տեսանյութ)
183011.04.2024, 15:00