«Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ՝ մտածելով յուրաքանչյուր որոշման մասին». Ակմալ Բախտիյարով
![]() «Արցախ»-ի ֆուտբոլիստ Ակմալ Բախտիյարովը, ով ղազախական ֆուտբոլի ծագող աստղերից մեկն է, շարունակում է հետաքրքրությունների առանցքում լինել. Ղազախական sports.kz կայքը լայնածավալ հարցազրույց է անցկացրել Ակմալի հետ: Բախտիյարովի՝ մեր ակումբին և Հայաստանի առաջնությանն առնչվող մտքերը՝ ստորև. «Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ ելույթները Հայաստանի առաջնությունում և «Արցախ»-ում: Կարծում եմ՝ գլխավոր մարզիչն այդ մասին ավելի օբյեկտիվ կխոսի: Իմ կարծիքով՝ վատ հանդես չեկա: Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, անկեղծ ասած, զգում էի, որ շատ եմ ավելացրել: Չնայած 3-ամսյա դադարին՝ ես կարողացա արագ մարզավիճակ հավաքել: Եթե համեմատենք Հայաստանի առաջնությունը Ղազախստանի առաջնության հետ, ապա մակարդակները գրեթե հավասար են, իհարկե պետք է համեմատությունից դուրս թողնել «Աստանա»-ին և «Կայրաթ»-ին: Ընդհանրապես չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արցախ», քանի որ մանկուց երազում էի ուժերս փորձել արտասահմանում, և հաշվի առնելով այն, որ «Կայրաթ»-ում ես խաղում էի Առաջին լիգայում, միանգամից արտասահմանյան լավ ակումբում հայտնվելն անհավանական կլիներ: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ՝ մտածելով յուրաքանչյուր որոշման մասին, այդ իսկ պատճառով ես գնացի Հայաստան ու սկսեցի հանդես գալ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, ում շատ պրոֆեսիոնալ մարդ եմ համարում»: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
