Բունդեսթագի պատգամավորը Երևանում քննարկել է հաշմանդամային սպորտին առնչվող հարցեր
![]() ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի ներքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրե Հանի հետ: Կողմերը քննարկել են պարալիմպիկ խաղերի մասնակցության կազմակերպչական, հաշմանդամային սպորտին առնչվող մասնագիտական, ինչպես նաև ընդհանուր սպորտի ոլորտի առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն այսօր ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, և պետական բյուջեից գումար է հատկացվում հայ մարզիկների մասնակցությունը պարալիմպիկ խաղերին ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է մի քանի միջոցառում՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրե Հանը խոսել է Գերմանիայում հաշմանդամային սպորտի առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ լավագույն տարբերակը կլինի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ մարզիչների համար հավասար պայմանների սահմանումը։ Այս խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը տեղեկացրել է հյուրին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող կարգի համաձայն, մյուս մարզիկների հետ միասին, հաշմանդամություն ունեցող մարզիկները նույնպես արժանանում են համապատասխան պարգևների և ստանում են անվանական թոշակ: |
Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնել Մոսկվայում
1312:00«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հանդես կգա «Ժետիսու»-ի կազմում
1611:25«Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին վաղը կժամանի Հայաստան
12700:10Ա լիգա. «Արթիկ»-ը հաղթանակով ավարտեց մրցաշրջանը
73Երեկ, 23:55ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել (լուսանկար)
87Երեկ, 21:50Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Ռուսաստանի ընտրանուն
91Երեկ, 19:40