Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկել է բարձրացնել տնտեսական ինքնիշխանությունը

1853
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 16:10
Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկել է բարձրացնել տնտեսական ինքնիշխանությունը

ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկել է բարձրացնել տնտեսական ինքնիշխանությունը: Այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

«Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքների ստեղծման մասին հարցը: Դա թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ այդպիսով նվազեցնելով դոլարից և արտասահմանյան այլ արժույթներից կախումն ու ուղիղ իմաստով բարձրացնելով տնտեսական ինքնիշխանությունը»,- ասել է Պուտինը:

«Ռուսական կողմն առաջարկում է նաև ինտեգրացիոն օրակարգում ներառել քաղաքացիների տեղաշարժի հեշտացումը, առողջապահության, կրթության, տուրիզմի, սպորտի և մշակույթի ոլորտներում առավել սերտ համագործակցությունը»,- հավելել է ՌԴ նախագահը: Նրա կարծիքով՝ պետք է ուշադրություն հատկացնել միջտարածաշրջանային համագործակցությանը:

Ավելի վաղ խոսքով հանդես էր եկել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: